2-սենյականոց · 68 մ²
Լուսավոր երկսենյականոց բնակարան Կապանի կենտրոնում, պատուհանները նայում են Խուստուփին։ Ամբողջությամբ կատարված է վերանորոգում. փոխարինված են պատուհանները, էլեկտրալարերն ու սանտեխնիկան, տեղադրված են կոնդիցիոներներ։ Շենքը ջերմ է, ջեռուցումն ինքնավար է։ Կողքին է քաղաքային զբոսայգին, թիվ 1 դպրոցը և շուկան, Սյունիքի մարզպետարանից՝ 5 րոպե ոտքով։

